Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Հնդկաստանը կդառնա ամենաշատ բնակչություն ունեցող երկիրը

Հնդկաստանը կդառնա ամենաշատ բնակչություն ունեցող երկիրը
14.06.2013 | 15:52

Համաձայն նոր ժողովրդագրական ուսումնասիրության, որն իրականացվել է ԱՄՆ-ում, 2028թ. Հնդկաստանը, առաջ անցնելով Չինասատանից, դառնալու է աշխարհի ամենաշատ բնակեցված երկիրը։ Մասնագետների հաշվարկով՝ 2028թ. այդ երկու երկրների բնակչությունը կկազմի մոտ 1,5 միլիարդ մարդ, որից հետո Հնդկաստանի բնակչության թիվը կսկսի աճել, իսկ Չինասատանինը՝ նվազել։
Ներկայում Երկիր մոլորակի բնակչության թիվն արդեն անցել է 7 միլիարդից։ 2024 թվականին այն կգերազանցի 9,6 միլիարդը։ Ծնելիությունը զարգացող երկրներում շարունակելու է մնալ բավականին բարձր։

Դիտվել է՝ 4267

Մեկնաբանություններ